Բաժին. Տնտեսական

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարությունն իր ավելի վաղ ընդունած «Երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության փաստաթղթերի ցանկը, ձևերը և օգտագործման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են միջազգային հաղորդակցության երկաթուղային տրանսպորտի տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգի ներդրմամբ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ՍՊԸ հետ միատեսակ ուղևորային փաստաթղթեր ունենալու անհրաժեշտությամբ։ Ակնկալվում է, որ նոր համակարգի ներդրումը կնպաստի տոմսերի վաճառքի ժամանակի զգալի կրճատմանը, ուղևորների սպասարկման որակի բարձրացմանը, տոմսերի էլեկտրոնային վաճառքի կազմակերպմանը։
Share