Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԻՍԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 0,8% ԳՆԱՆԿՈՒՄ

2010թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 1.2%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.9 %-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` 2010թ. հունիսին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.5%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 105.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.0%, ծառայությունների սակագներինը՝103.3 %:

2010թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.7%, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.8 %): 2010թ. հունիսին 2009թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.8%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 104.9%, ոչ պարենային ապրանքներինը`108.3%, ծառայությունների սակագներինը` 106.2%, իսկ հունվար-հունիսին 2009թ. հունվար- հունիսի համեմատ` համապատասխանաբար 107.3%, 105.1, 113.4 և 108.5%:

2010թ. հունիսին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 131.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 129.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 124.2%, ծառայությունների սակագներինը՝ 138.7%:

Հանրապետության դիտարկվող 8 քաղաքներում 2010թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.2-0.2%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում): Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.0%-ով: Ք. Դիլիջանում գրանցվել է 0.2% գնաճ, իսկ Վանաձոր և Մարտունի քաղաքներում պահպանվել է գների նախորդ անսվա մակարդակը :

Share