Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում շինանյութերի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հիմնականում նվազել են:

Վերոնշյալ ժամանակահատվածում ապրանքային բետոնի արտադրության ծավալները նվազել են 25.4%-ով և կազմել 105.5 հազ.տոննա: Հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների արտադրության ծավալները նվազել են 0.9%-ով և կազմել 17 098 տոննա: Բնական քարից երեսպատման սալիկների արտադրության ծավալները նվազել են 26.6%-ով և կազմել 6043.3 տոննա: Ոչ հանքային շինանյութերի արտադրության ծավալները նվազել են 24.7%-ով և կազմել 293.4 հազ.տոննա: Ցեմենտի արտադրության ծավալները նվազել են 37.3%-ով և կազմել 109.1 հազար տոննա: Գաջի արտադրության ծավալները նվազել են 20%-ով և կազմել 11363.0 տոննա: Ծակոտկեն լցանյութերի արտադրության ծավալները նվազել են 19.8%-ով և կազմել 78.3 հազար տոննա: Այլումինե և մետազապլաստմասե դռների և պատուհանների արտադրության ծավալները նվազել են 10.5%-ով և կազմել 14081 հատ:

Աճել են կրի և ուղիղ կտրվածքի տուֆի արտադրության ծավալները` համապատսախանաբար 20.3%-ով` 10071 տոննա, և 24%-ով՝ 28494.6 տոննա:

Share