Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ Է 58.7 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքներով ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների հիմնական ցուցանիշները: Ներկայացված  ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու ամիսների ընթացքում հանրապետությունից արտահանվել է 58.7 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր:  Նշենք, որ այս ցուցանիշը 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 4.5%-ով: Միևնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալներն աճել են 25.4%-ով և կազմել 159.9 մլն դոլար:
Share