Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ 152 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

Ընթացիկ տարում ՀՀ-ոմ արդեն իսկ գրանցվել է 1024 իրավաբանական անձ, որոնցից 152-ը օտարերկրյա ներդրումներով են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` 2011 թվականի առաջին հինգ ամիսներին

նոր ստեղծված իրավաբանական անձանց կապիտալում կատարված համախառն ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1000.20 մլն դրամ, ընդ որում միայն օտարերկրյա ներդրումները կազմել են 307.72 մլն դրամ:

Հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են օտարերկրյա ներդրումներով իրավաբանական անձանց հիմնադիրների կազմում նաև օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ 48 ընկերություններ, և հիմնադիրների կազմում միայն օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ` 104 ընկերություն:

Share