Բաժին. Տնտեսական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ – ԱՊՐԻԼ-ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՁՎԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 23.5% ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՆԿՈՒՄ

2010թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 1.6% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է ձվի, բանջարեղենի, մրգի և շաքարավազի 11.4-4.5% գնանկումով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 11.4-0.1% գնանկում, 2-ում` 0.1-0.2% գնաճ, իսկ մյուս 2 ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2010թ. հուլիսին 2009թ. հուլիսի համեմատ ձվի հանրապետական միջին գինը նվազել է 16.6%-ով, իսկ 2010թ. հունիսի համեմատ` 11.4%-ով: Հանրապետության դիտարկված քաղաքներում 2010թ. հուլիսին հունիսի համեմատ ձվի գինը նվազել է 25.0-6.3%-ով, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 10.3%-ով: 2010թ. փետրվար-մարտ ամիսներին հանրապետությունում գրանցված ձվի 4.3% ընդհանուր գնաճից հետո, ապրիլ-հուլիս ամիսներին արձանագրվել է 23.5% ընդհանուր գնանկում:

2010թ. հուլիսին (ըստ դիտարկվող μնակավայրերի) ձվի տասնյակի նվազագույն միջին ամսական գինը կազմել է 250 դրամ (ք. Արտաշատ), իսկ մարտին արձանագրված առավելագույն միջին ամսական գինը` 550 դրամ (ք. Մարտունի): 2010թ. հուլիսին ք. Երևանի դիտարկված առևտրի կետերում ձվի նվազագույն գինը կազմել է 200 դրամ (տասնյակի համար) առավելագույնը` 500 դրամ, իսկ 2010թ. մարտին` համապատասխանաμար` 400 և 580 դրամ: 2010թ. հուլիսին ՀՀ դիտարկված μնակավայրերում արձանագրված ձվի նվազագույն միջին ամսական գինը 2010թ. մարտին արձանագրված առավելագույն միջին ամսական գնի նկատմամբ նվազել է 2.2 անգամ:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2010թ. հուլիսին 2009թ. հուլիսի համեմատ գրանցվել է 53.5% գնաճ, իսկ 2010թ. հունիսի համեմատ` 6.7% գնանկում: 2010թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կանաչ պղպեղի 57.7%, սմբուկի 53.1%, լոլիկի 41.5%, կանաչ լոբու 36.1%, խառը կանաչեղենի 17.2%, կանաչ սոխի 16.0%, սխտորի 11.6%, գազարի 9.1%, գլուխ սոխի 7.5%, սունկի 7.3%, ճակնդեղի 5.7% գնանկում: Միաժամանակ, կարտոֆիլի գինն աճել է 3.0%-ով, վարունգինը` 25.8%-ով, կաղամբինը` 41.3%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2010թ. հուլիսին հունիսի համեմատ բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գները նվազել են 18.1-2.2%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 5.0%-ով:

Մրգի ապրանքախմբում 2010թ. հուլիսին 2009թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 22.4% գնաճ1, իսկ 2010թ. հունիսի համեմատ`5.9% գնանկում: 2010թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձմերուկի 40.9%, սեխի 31.1%, դեղձի 19.3%, բալի 15.1%, ծիրանի 4.8%, տանձի 4.0%, ադամաթզի 2.2% գնանկում: Դրան զուգընթաց, կիտրոնի, նարնջի, ելակի, խնձորի, սալորի գներն աճել են 2.4-31.9%-ով: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2010թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի գները նվազել են 13.3-1.1%-ով, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 9.6%-ով, իսկ դիտարկվող մյուս 3 քաղաքներում գրանցվել է 4.6-26.5% գնաճ:

2010թ. հուլիսին 2009թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 20.0% գնաճ, իսկ 2010թ. հունիսի համեմատ`4.5% գնանկում: 2010թ. վերջին 3 ամիսներին շաքարավազի ընդհանուր գնանկումը կազմել է 10.1%: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2010թ. հուլիսին հունիսի համեմատ շաքարավազի գինը նվազել է 6.7-2.2%-ով, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում շաքարավազի գինը նվազել է 4.5%-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2010թ. հուլիսին 2009թ. հուլիսի համեմատ գրանցվել է 7.5% գնաճ, իսկ 2010թ. հունիսի համեմատ`1.3% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է բուսական յուղի (արևածաղկի) գների 2.5% նվազումով: Այլ յուղերի, կարագի, մարգարինի գները 2010թ. հուլիսին հունիսի համեմատ նվազել են 1.2-0.4%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում կենդանական և բուսական յուղերի գներն նվազել են 2.5-0.2%-ով, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան, Չարենցավան քաղաքներում: Մայրաքաղաքում կենդանական և բուսական յուղերի գները նվազել են 1.5%-ով:

Ձկնամթերքի, հացամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի և կաթնամթերքի ապրանքախմբերում 2010թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է 0.4-0.1% գնանկում, իսկ այլ մթերքի, ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքնախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. հուլիսին 2009թ. հուլիսի համեմատ գրանցվել է 16.8%, իսկ 2010թ. հունիսի համեմատ` 0.2% գնաճ: Տավարի և խոզի մսերի գները 2010թ. հուլիսին հունիսի համեմատ թանկացել են` համապատասխանաբար 1.2% և 0.9%-ով, իսկ ոչխարի մսի գինը նվազել է 4.5%-ով: Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2010թ. հուլիսին հունիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.5-3.1%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում), 4 քաղաքներում գրանցվել է 1.4-0.1% գնանկում, իսկ դիտարկվող մյուս 3 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 2010թ. հուլիսին 2009 հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի 8.2%, իսկ 2010թ. հունիսի համեմատ 0.1% գնաճ:

Share