Բաժին. Տնտեսական

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0,2% ՀԱՎԵԼԱՃ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` ՀՀ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է սակագների 0.2% հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է մշակույթի ոլորտի 4.0%, հանրային սննդի 1.8%, տրանսպորտի ծառայությունների սակագների 0.6% հավելաճով: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է կենցաղային բնույթի 0.1%, բուժսպասարկման 0.1%, հանգստի կազմակերպման 0.2% ծառայությունների սակագների հավելաճ: Կապի ծառայությունների սակագները նվազել են 0.1%-ով, իսկ բնակարանային-կոմունալ, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2010թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-1.2% հավելաճ, իսկ մյուս 4 քաղաքներում պահպանվել է ծառայությունների սակագների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով:

Share