Բաժին. Տնտեսական

ՄԱՅԻՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ

ՀՀ-ում բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է սակագների 0.2% նվազում, ինչը հիմնականում պայմանավորվել է տրանսպորտի 2.1% (կապված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 5.8% նվազման հետ) և հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների 0.3% նվազումով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2010թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բուժսպասարկման ծառայությունների սակագների 0.1% հավելաճ, իսկ կենցաղային բնույթի, բնակարանային-կոմունալ, կապի, մշակույթի ոլորտի, կրթության համակարգի, հանրային սննդի, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2010թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.3-0.1% նվազում, ընդ որում, մայրաքաղաքում ծառայությունների սակագները նվազել են 0.3%-ով:
Share