Բաժին. Տնտեսական

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԹԻՎԸ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հոկտեմբերին հանրապետությունում արձանագրվել են անհատական բնակելի տների 446 առուվաճառքների գործարքներ, այդ թվում Երևան քաղաքում` 157, մարզերում միասին վերցրած` 289: 2009թ. հոկտեմբերին, 2009թ. սեպտեմբերի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքների գործարքների քանակն աճել է 15.5%-ով, ընդ որում Երևանում` 27.6%-ով, իսկ մարզերում միասին վերցրած` 9.9%-ով:

2008թ. հոկտեմբերի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 9.9%-ով, ընդ որում Երևանում աճել է 78.4%-ով, իսկ մարզերում միասին վերցրած նվազել է 29.0%-ով:

2009թ. հոկտեմբերին Երևան քաղաքի վարչական շրջաններում շինության 250.0 քմ և տնամերձի 400.0 քմ միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության համաձայն անհատական բնակելի տների շուկայական միջինացված ամենաբարձր գները`  հաշվարկված շինության 1քմ մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը), սահմանվել են Կենտրոն վարչական շրջանում` 468 հազար դրամ: Այս ցուցանիշով Կենտրոնին հաջորդում է Արաբկիրը` 367 հազար դրամ: Անհատական բնակելի տների համեմատաբար բարձր գներ են սահմանվել նաև Քանաքեռ-Զեյթունում (275 հազար 400 դրամ), Նորք Մարաշում (277 հազար 800 դրամ) և Դավթաշենում (258 հազար դրամ):

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2009թ. հոկտեմբրին անհատական բակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները 2009թ. սեպտեմբրի համեմատ նվազել են 0.7%-ով:

Share