Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 16%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն`  2011թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 16%-ով և կազմել 3083.6 մլն կՎտ ժամ, ընդ որում միայն ՋԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 2.7 անգամ և կազմել 878.9 մլն կՎտ ժամ: ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն կրճատվել են 7.6%-ով և կազմել 1078.2 մլն կՎտ ժամ: Ատոմային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալներն նվազել են 3. 7%-ով և կազմել 1124.6  մլն կՎտ ժամ: Հողմային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 17,4%-ով և կազմել 1.9  մլն կՎտ ժամ:
Share