Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 26.9 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

2011 թվականի հունվար-մայիս ամիսներին մարդասիրական օգնության կարգով ՀՀ են ներմուծվել 2194.0 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 9958.1 մլն. դրամ կամ 26.9 մլն. դոլար: Ստացված օգնության 35.4%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 20.6%-ը` սարքերը և ապարատները, 14.3%-ը` վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 8.3%-ը` մանածագործական իրերը, իսկ 21.4%-ը` մնացած ապրանքները:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ առավել շատ օգնություն է ստացվել ԱՄՆ-ից՝ 9795.6 հազ.ԱՄՆ դոլար, Չինաստանից՝ 7814.3 հազ.ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից՝ 1338.6 հազ.ԱՄՆ դոլար, ՌԴ-ից՝ 1187.5 հազ. ԱՄՆ դոլար:  Նախորդ տարվա համեմատությամբ ՌԴ-ից ստացված մարդասիրական  օգնությունն ավելացել է 16.7 անգամ, Չինաստանից ստացված օգնությունը քառապատկվել է, Ֆրանսիայից ստացված մարդասիրական օգնության ծավալները կրկնապատկվել են, իսկ ԱՄՆ-ից ստացված օգնությունն աճել է 21.2 տոկոսով:

Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում միայն ԱՊՀ անդամ երկրերից ստացվել է 1436.9 հազ. ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնությունը: 

Share