Բաժին. Տնտեսական

ՄԱՅԻՍԻՆ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 39.7%-ՈՎ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ` 18.5%-ՈՎ

2011 թվականի մայիս ամսվա արդյունքներով ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ  աճել է 23.0%-ով` կազմելով 474.7 մլն դոլար (177.2 մլրդ դրամ):  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` հաշվետու ամսում նախորդ ամսվա համեմատությամբ ցուցանիշը կրկին գրանցվել է աճ` 8.7%-ի սահմաններում:
Միևնույն ժամանակ, 2011 թվականի մայիսին ապրիլ ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 3.1%-ով և կազմել 114.3 մլն դոլար (42.8 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 6.5%-ով և կազմել 360.4 մլն դոլար (126.5 մլրդ դրամ):

Նշենք նաև, որ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 39.7%-ով, իսկ ներմուծման ծավալները` 18.5%-ով:
Share