Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 37%-ՈՎ

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է պաղպաղակի արտադրության ծավալների զգալի աճ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից` այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 1262.4 հազար լիտր պաղպաղակ: Այս ցուցանիշը 2010 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 37%-ով:

Նշենք, որ 2010 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքներով մեր հանրապետությունում պաղպաղակի արտադրության ծավալները կազմել էին 915.6  հազար լիտր: 

Share