Բաժին. Տնտեսական

ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2010 թվականին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 173983 գործարքներ, որոնց քանակը 2009 թվականի համեմատ աճել է 12.6%-ով: Հատկանշական է, որ հաշվետու այս մեկ տարվա արդյունքներով հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների զգալի մասը` շուրջ 32,0%-ը, բաժին է ընկնում Երևանին: Միևնույն ժամանակ, անշարժ գույքի հետ կապված գործառնությունների որոշակի ակտիվություն է գրանցվել նաև Կոտայքի մարզում; Այս մարզին բաժին է ընկնում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 13,1%-ը: Նշենք նաև, որ Լոռու մարզի բաժին է ընկնում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 10.2%-ը, Արարատի մարզին` 7,9%, Գեղարքունիքի մարզին` 7,7%, Արմավիրի մարզին` 6,5%, Շիրակի մարզին` 6%, Արագածոտնի մարզին` 5.8%, Սյունիքի մարզին` 4,6%, Տավուշի մարզին` 3,8%, Վայոց Ջորին` 2,4%:

Եթե հաշվետու ամիսների ընթացքում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների բաշխվածությունը դիտարկենք ըստ տեսակների, ապա դրանց գերակշիռ մասը` շուրջ 26.1%-ը, օտարման գործարքներ են, 15.8%-ը` առաջնային գրանցման, 13%-ը`  գրավադրման, 5.9%-ը` վարձակալության, 10,4%-ը` ժառանգության:

Share