Բաժին. Տնտեսական

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ՎՃԱՐՎԵԼ Է 17,8 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՀԱՐԿԵՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 344 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով, բացառությամբ պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների, 2010թ.-ի ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ:

Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի ապրիլին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 17.8 մլրդ. դրամ կամ ավել նախորդ տարվա ապրիլից 0.9 մլրդ դրամով: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված 344 կազմակերպությունների կողմից 2010թ.-ի ապրիլ ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 50.7 %-ը: Համեմատության համար նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Զվարթնոց Հենդլինգ», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ի ԷՄ ԷՅՋ Քոնսթրաքշն», «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ 2010թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ պետական բյուջե 3.1 մլրդ. դրամով ավել հարկային վճարումներ է կատարվել:

Հարկային մարմնի կողմից 2010թ.-ի ապրիլին կատարվել են բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 60 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 89.8 մլն. դրամի չափով:

Share