Բաժին. Տնտեսական

ՀՀ ՏՄՊՊՀ-Ն ՀԱՐՈՒՑԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ` ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնում գործում է «Երևան SET»  անվանումով սուպերմարկետ, որի ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է «Երևան CITY» սուպերմարկետների ցանցի ապրանքային նշանին: Այս կապակցության այսօր՝ հուլիսի 29-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում որոշում է ընդունվել վարույթ հարուցել  «Երևան SET» սուպերմարկետի նկատմամբ՝  օրենքի հնարավոր խախտման առնչությամբ:Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարողի  գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մասնավորապես, այս դեպքում շփոթության առաջացում է համարվում այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակումը:

Share