Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՅՈՒՆԵՍԿՈ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

ԱՄՆ-ն դադարեցրել է Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՈ) կրթական ծրագրերի ֆիանանսավորումը և չեղյալ է համարել նոյեմբեր ամսին այս կազմակերպությանը 60 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանավորվածությունը: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները` ԱՄՆ նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ իշխանությունները դեմ էին ՅՈՒՆԵՍԿՈ-ին Պաղեստինի անդամակցությանը, մինչդեռ կայացած ժողովի ժամանակ ձայների մեծամասնությամբ այս երկիրը դարձել է կազմակերպության անդամ:

Share