Բաժին. Տնտեսական

ՎԶԵԲ-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նախաձեռնել է «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամ»` ArmSEFF ծրագիրը, որը կաջակցի Հայաստանում մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը:

2007թ.-ի հուլիսին  ՎԶԵԲ-ը հիմնադրեց Էներգաարդյունավետության կովկասյան ծրագիրը (CEEP), որը կովկասյան տարածաշրջանում արդյունաբերական, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման և բնակելի ոլորտներում վերջնական սպառողներին ուղղված  էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկ նախագծերին հատկացվող վարկային հիմնադրամ է:  ArmSEFF-ի շրջանակներում ՎԶԵԲ-ը առաջարկում է իրականացնել 20մլն ԱՄՆ դոլարի փոխառություն` հայաստանյան վարկատուների միջոցով, ինչպիսին է “Անելիք” բանկը, որն արդեն միացել է հիմնադրամին: Նախատեսված է, որ այդ վարկային գիծը կընդլայնվի ևս 5մլն ԱՄՆ դոլարով` կոմունալ շինությունների ոլորտում էներգաարդյունավետության նախագծերի ֆինանսավորման համար:

ArmSEFF վարկային գիծը նախատեսված է, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար, որի արդյունքում կառաջանա զգալի էներգախայողություն ածխածնային գազերի արտանետումների նվազեցում: Այն հանդիսանում է ՎԶԵԲ-ի Կովկասյան Էներգաարդյունավետության ծրագրի մի մաս:

ArmSEFF-ը Հայաստանի առևտրային բանկերին հնարավորություն է տալիս բավարարելու էներգաարդյունավետությանն ուղղված փոխառությունների աճող պահանջարկը և հասանելի դարձնելու այս հատուկ ուղղվածության միջոցները ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելու պայմաններում: ArmSEFF-ի նպատակն է բարելավել էներգաարդյունավետությունը արդյունաբերական ոլորտում և էներգիայի արտադրությունը վերականգնվող էներգիայի աղբյուրներից (օր.` հողմային, հիդրո, արևային, կենսազանգվածային և երկրաջերմային):

Արդյունաբերական ընկերությունները, առևտրային ձեռնարկությունները և մասնավոր տնտեսությունները, որոնք կցանկանան ներդրում կատարել էներգաարդյունավետության կամ վերականգնվող էներգետիկական նախագծերում, հնարավորություն կունենան  աջակցության համար դիմելու հաջորդ 2 տարիների ընթացքում, եթե գնահատման համար ներկայացնեն իրենց առաջարկները հաջորդ 2 տարիների ընթացքում:

ArmSEFF-ի շրջանակներում դեռևս ընդգրկված չէ բնակելի ոլորտի ֆինանսավորումը: Ինչպես TurSEFF-ը այն նույնպես չի տարանջատում փոքր և խոշոր ձեռնարկատիրությունները, որտեղ նույնպես ներառնված չեն մատակարարներ:  

Հայաստանում ՎԶԵԲի գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը պարզաբանեց, որ ընկերությունները պետք է դիտարկեն էներգախնայողության նախագծերը ոչ միայն դրամական խնայողության տեսանկյունից, այլ նաև կարճաժամկետ և երկարաժամկետ պայմաններում մրցակցային ներուժ ստեղծելու տեսանկյունից: «Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի էներգետիկան գտնվում էր ոչ կայուն վիճակում, մինչդեռ հայաստանյան ներդրումները էներգետիկայի ոլորտում շատ կարևոր են մատակարարման և պաշարների առավել արդյունավետ օգտագործման նպատակով»,-ավելացրեց նա:

ՎԶԵԲ-ը Հայաստանի տեղական բանկերին կտրամադրի փոխառություններ, որոնք կփոխանցվեն ArmSEFF–ի նախընտրած համապատասխան պատվիրատուներին: Բնակելի ոլորտում էներգաարդյունավետության նախագծերի ֆինանսավորմանը աջակցելու նպատակով ակնկալվում է վարկային գծի ընդլայնում ևս 5 մլն ԱՄՆ դոլարով:  Վարկային գիծը կհամալրվի տեխնիկական աջակցությամբ, որը կտրամադրվի միջազգային և տեղական փորձագետների կողմից, ովքեր կվերանայեն ներդրումային առաջարկները, կանցկացնեն էներգետիկական աուդիտներ և կաջակցեն ընկերություններին խնայել գումարներ ArmSEFF–ի շնորհիվ: Տեխնիկական աջակցության տրամադրումը ընկերություններին անվճար է. այն  ֆինանսավորում է Ավստրիայի Հանրապետությունը:

Այս տարի հոկտեմբերին «Անելիք» բանկը առաջինն էր Հայաստանում, որը միացավ ArmSEFF–ին և ստացավ 3 մլն ԱՄՆ դոլար փոխառություն (մոտ 1 մլրդ հայկական դրամ)` համապատասխան ենթավարկառուներին փոխանցելու նպատակով:

Share