Բաժին. Տնտեսական

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը  այսօր` մարտի 30-ին, ընդունել է Համաշխարհային բանկի տրանսպորտի ոլորտի գործառնությունների գծով պատասխանատու Ելենա Չեշեվային եւ ճանապարհային երթևեկության անվտագության խորհրդատու Դեյվիդ Սիլկոկին: Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ՀՀ ճանապարհային երթևեկության անվտագության խորհրդի քարտուղարության հետագա կարգավիճակին եւ գործունեության ֆինանսավորման տարբերակներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ՀԲ-ի Ինստիցիոնալ զարգացման հիմնադրամի (Institutional Development Fund) դրամաշնորհի շրջանակներում, ճանապարհաշինարարության ոլորտում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր աջակցությանը: Երկուստեք կարեւորելով ճանապարհային երթևեկության անվտագության խնդիրները` շեշտել են, որ դրանց լուծման համար պետք է իրականացվեն ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ ծրագրեր:
Share