Բաժին. Տնտեսական

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ջրամատակարարման խնդիրները քննարկելու նպատակով քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` պատասխանատու կառույցների` «Երևան Ջուր» ընկերության,  Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Երևանի քաղաքապետը նշեց, որ բնակչությանն ամենահուզող խնդիրներից մեկը ջրամատակարարման որակն է, և պետք է լուրջ ու հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավելու համար: «Մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակը պետք է լուրջ բարեփոխումների ենթարկվի»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:

«Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրեց ջրամատակարարման բարելավման ընկերության ծրագրերը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նման քննարկումները պարբերական բնույթ կկրեն:

Share