Բիզնես 24 - Տնտեսական, Ֆինանսական և Բիզնես Լրատվություն / Հայկական Բիզնես Լուրեր Բիզնես Արմենիա. Արմեն Ավակ Ավակյանի 1 տարվա պաշտոնավարման ընթացքում գրանցված արդյունքները ---------------------- 15-05-2018 11:59 Մասշտաբային ծրագրերի մեկնարկ՝ 2018-ին Բիզնես Արմենիայի գործադիր խորհուրդն այսօրվա նիստում ամփոփել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի՝ 1 տարվա պաշտոնավարման շրջանում գրանցված արդյունքները։ Բիզնես Արմենիան 2017-ի համար սահմանված բոլոր ցուցանիշերը գերազանցել է, իսկ 2018 թվականին ավելի մեծ թիրախներ են սահմանված. 46.8 միլիոն դոլարի ներդրումներ և 7.9 մլրդ դրամի արտահանում։ «Այս տարվա համար մեր նախանշած թիրախները կապահովվեն, քանի որ առաջին 4 ամսում արդեն ներդրումների, վերաներդրումների, արտահանման և արտադրության ծրագրեր են մեկնարկել, չհաշված միջազգային էքսպոները, որոնց մասնակցության համար աջակցում ենք հայկական արտադրողներին։ Տարվա մնացած ամիսներին նույնպես աշխատանքային խիտ գրաֆիկ է սահմանված»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Այս տարի Բիզնես Արմենիայի աջակցությամբ մեկնարկած խոշոր ծրագրերից են. - լեհական SIMED Group ընկերությունների խմբի ջրամբարաշինության նախագիծը, - հայոց արքաների կերպարներով թեմատիկ hուշանվերների արտադրությունը, - հանքային ջրերի շշալցման ու արտադրության նոր գործարան հիմնելու՝ չինական «Նյու Յիդա» ընկերության նախագիծը, - «FMD K&L Europe» ընկերության կողմից Հայաստանում տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկի բացումը, - Գյումրիի ՏՏ ընկերություններին օտարերկրյա կազմակերպություններից պատվերների ներգրավումը (Malia Group, Blue Idea)։ Բացի այդ, տարվա առաջին եռամսյակում ավելի քան 60 արտադրողներ մասնակցել են միջազգային ցուցահանդեսների և արտահանման պայմանագրեր կնքել։ Մի շարք նախագծեր բանակցությունների փուլում են։ Տեսանյությում ներկայացված են նախորդ տարվա գործունեության արդյունքները, բարեփոխումները, այս տարվա թիրախներն ու դրանց հասնելու Բիզնես Արմենիայի ծրագրերը։