Բաժին. Ֆինանսական

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ – ԲԱՆԿՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՆԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ` RIA MONEY TRANSFERS

«Հայէկոնոմբանկ»-ից տեղեկացնում են, որ բանկը  շարունակում է ընդլայնել իր կողմից մատուցվող դրամական փոխանցումների միջազգային համակարգերի ցանկը` ֆիզիկական անձանց առաջարկելով Ria Money Transfers ակնթարթային դրամական փոխանցումների համակարգը: Ria Money Transfers վճարահաշվարկային համակարգը, որի ներկայացուցիչը Հայաստանում «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն է, ներկայումս ունի ավելի քան 71000 սպասարկման կետեր, որոնք գործում են աշխարհի 106 երկրներում` ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ավստրալիա և այլն: Ներկայումս տարվում են աշխատանքներ նոր երկրներ ընդգրկելու ուղղությամբ:

Ria Money Transfers համակարգը հնարավորություն է ընձեռում կատարել փոխանցումներ և ստանալ գումարներ ԱՄՆ դոլարով և Եվրոյով:

Համակարգի գլխավոր առանձնահատկությունն է` հաճախորդների կողմից փոխանցումների իրականացումը դեպի Եվրոմիության երկրներ Եվրո արժույթով:

Ria Money Transfers համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետությունից դուրս կատարվող փոխանցումների համար գանձվում է փոխանցվող գումարի 3-4%-ը:

Share