Բաժին. Ֆինանսական

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է MASTERCARD ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

«Կոնվերս բանկ»-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ին, հաստատվել է «Կոնվերս բանկի» անդամակցությունը` որպես թողարկող /lssuer/ և սպասարկող /Acquirer/ MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգին` "Արմենիան Քարդ" ՓԲԸ աֆիլիատ անդամի կարգավիճակով:

Բանկը նախատեսում է առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում հանրությանը ներկայանալ Cirrus/Maestro, MasterCard Standart և MasterCard Gold քարտատեսակներով և նշված համակարգի քարտերը սպասարկել բանկի բանկոմատներում, մասնաճյուղերում տեղադրված կանխիկացման POS-տերմինալներում, ինչպես նաև բանկի առևտրային կետերի ցանցում:

Նշված քարտերը քարտապաններին հնարավորություն կտան`

– Կանխիկացնել գումարներ, կատարել անկանխիկ գնումներ, կոմունալ վճարումներ, ձեռք բերել կանխավճարային քարտեր աշխարհի շուրջ 28 միլիոն բանկոմատներից, բանկերի մասնաճյուղերից և առևտրային կետերի ցանցից,

– Իրականացնել ինտերնետային առևտուր,

– Գրանցել վիրտուալ քարտեր www.arca.am կայքում,

– Կատարել հյուրանոցների նախնական պատվերներ:
Share