Բաժին. Ֆինանսական

ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ – ՆՈՐ «ԱՐՏԱՇԱՏ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՑՈՒՄՈՎ ԲԱՆԿԸ ՄՏՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒԿԱ

ՊրոԿրեդիտ Բանկ բանկից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բացվեց «Արտաշատ» մասնաճյուղը, որը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ս.թ. սեպտեմբերի 23–ին։  Մասնաճյուղը գտնվում է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փ. 93 հասցեում։
 
Այսպիսով, ՊրոԿրեդիտ Բանկը ներկայացված է ևս մեկ մարզում։ «Արտաշատ» մասնաճյուղի բացումը նշանակալից է ոչ միայն մարզի բնակչությանը առավել հասանելի լինելով, այլև նոր ճյուղի՝ գյուղատնտեսության ֆինանսավորման սկզբով։ Այժմ ՊրոԿրեդիտ Բանկը հնարավորություն է ընձեռում զարգանալու նաև գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռնարկություններին և գյուղացիական տնտեսություններին։
 
Բերտոլտ Հերցֆելդ, «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ–ի գործադիր տնօրեն, «Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը լինելով, չունի բավարար ֆինանսավորման աղբյուրներ։ Մեր նպատակն է նպաստել նաև տնտեսության այս ճյուղի զարգացմանը և մենք շատ անելիք ունենք այս ուղղությամբ։ Արտաշատում մասնաճյուղի բացման հիմնական նպատակներից է խթանել գյուղատնտեսության զարգացումը։ Այս ծառայությունը բավականին մատչելի է, քանզի առանձնանում է իր բարենպաստ պայմաններով՝ վարկի մարման անհատական գրաֆիկով և գրավադրման ճկուն համակարգով։ Համոզված ենք, որ մենք էապես կնպաստենք գյուղատնտեսության զարգացմանը՝ սկսելով Արարատի մարզից և այնուհետև շարունակելով գյուղատնտեսության ֆինանսավորումը ՀՀ մյուս մարզերում»։

Share