Բաժին. Ֆինանսական

ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԲԱՑՎԵԼ Է ԲԱՆԿԻ «ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

«Յունիբանկ»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի հոկտեմբերի 23-ից իր գործունեությունն է սկսել  «Յունիբանկ»-ի թվով 33-րդ`  «Դավիթ Անհաղթ»   մասնաճյուղը:  Նորաբաց  մասնաճյուղը  տեղակայված  է  ք. Երեւան, Ռուբինյանց 15/5 հասցեում (Զեյթուն համայնքում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի տարածքում): «Դավիթ Անհաղթ» մասնաճյուղը աշխատելու է շուրջօրյա,  առանց հանգստյան օրերի:

Նշենք, որ «Դավիթ Անհաղթ»-ը «Յունիբանկ»-ի թվով երկրորդ մասնաճյուղն է, որն իր հաճախորդների համար ապահովում է շուրջօրյա սպասարկում: 24-ժամյա սպասարկման ռեժիմով է աշխատում  նաեւ «Յունիբանկ»-ի «Զվարթնոց»  մասնաճյուղը, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում:

Share