Բաժին. Ֆինանսական

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆՎԵԼ Է 48.5 ԵՎ ՎԱՃԱՌՎԵԼ 57 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ 30/10/09

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48,592,163 ԱՄՆ դոլար` 384.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 57,031,335 ԱՄՆ դոլար` 386.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 386.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Share