Բաժին. Ֆինանսական

ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ – ՕՆԼԱՅՆ ԲԱՆԿԻՆԳ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» բանկից տեղեկացնում են, որ բանկի հաճախորդները աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահին, Ինտերնետի միջոցով, առանց մեծ ծախսերի, ապահով և անվտանգ կարող են օգտվել բանկային հետևյալ ծառայություններից`

Տեղեկատվության տրամադրում` Հաշիվների մնացորդների և շարժի վերաբերյալ, Վարկերի ընթացիկ վիճակի և շարժի վերաբերյալ, Քարտերի մնացորդների և շարժի վերաբերյալ, Ավանդների վերաբերյալ:

Գործողությունների կատարում` Փոխանցումներ (BankMail , SWIFT), Կոմունալ վճարումներ, Ազատ ֆորմատով հաղորդագրությունների ուղարկում և ստացում (ֆայլերի կցման հնարավորությունով), Վարկի մարումներ, Ավանդի համալրումներ

Համակարգի անվտանգությունն ապահովելու համար օգտագործվում է համաշխարհային ճանաչում ունեցող Secure Sockets Layer (SSL) տեխնոլոգիան: Հաճախորդի նույնականացման և գործողությունների ստորագրման համար օգտագործվում են համաշխարհային ճանաչում ունեցող VASCO Data Security ընկերության լուծումները:

Share