Բաժին. Ֆինանսական

ՅՈՒՆԻԲԱՆԿ – ՅՈՒՆԻՍՏՐԻՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ

«Յունիբանկ»-ից տեղեկացնում են, որ բանկը շարունակում է իրականացնել արտարժույթի փոխանակման շուկայում փոքր մարժայով աշխատելու իր կողմից որդեգրած քաղաքականությունը: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս բանկին սահմանել հաճախորդների համար առավել նպաստավոր փոխարժեքներ: Հաշվի առնելով «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների զգալի թիվը /օրական` 2500-3000 մարդ/, «Յունիբանկ»-ը նրանց համար սահմանել է նաեւ որոշակի արտոնություններ: «Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցում ստացած հաճախորդից ռուսական ռուբլու առքը, «Յունիբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում, կկատարվի այդ օրվա դրությամբ բանկում սահմանված փոխարժեքից 5 լումա բարձր փոխարժեքով:

Իր հաճախորդներին փոխարկային կորուստներից զերծ պահելու նպատակով,  «Յունիբանկ»-ը իր երեւանյան մասնաճյուղերին համապատասխան արտարժութային փոխարժեքներ է առաջարկում նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում: Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի «Զվարթնոց» մասնաճյուղը տեղակայված է օդանավակայանի ժամանման սրահում: Մասնաճյուղն աշխատում է 24 ժամ,  առանց հանգստյան օրերի: Շուրջօրյա ռեժիմով է աշխատում նաեւ «Յունիբանկ»-ի «Դավիթ Անհաղթ» մասնաճյուղը, որը գտնվում է Զեյթուն համայնքում տեղակայված «Երեւան Սիթի» սուպերմարկետի տարածքում:
 
Նշենք, որ «Յունիբանկ»-ի բոլոր 33 մասնաճյուղերում արտարժույթի փոխանակում կատարելիս հաճախորդների նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում եւ ընտրվում է փոխարժեքի փոխհամաձայնեցված տարբերակ:

Share