Բաժին. Ֆինանսական

ԿԲ – ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ. ՎՐՈԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՎԵԼ Է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը փետրվարի 2-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով  նախատեսված «Թորոս Ռոսլին-800», «Արտաշատ-2200» և «Անի-1050» հուշադրամների ուրվագծերը:

Խորհրդի որոշմամբ լրացում կատարվեց ՀՀ ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրում, փոփոխություններ կատարվեցին ՀՀ ԿԲ 2010 թ. գործառնական ծախսերի նախահաշվում և կապիտալ ներդրումների ծրագրում:

Խորհուրդը որոշեց արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա տրամադրել «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ-ի թիվ 6 մասնաճյուղին: Վերաձևակերպվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ արտարժույթի առուվաճառքի  սակարկությունների կազմակերպման և «Ա/Ձ Սերգեյ Աղայան» փոխանակման կետի արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաները:

Share