Բաժին. Ֆինանսական

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – ՔԱՐՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՎԱՆԴԱՏՈՒ-ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ավանդատու-հաճախորդների համար սահմանել է քարտերի տրամադրման զեղչային համակարգ: ՀՀ դրամով 6 ամիս և ավելի ժամկետով ժամկետային ավանդ ներդնող ֆիզիկական անձ հաճախորդներին բանկը քարտերի տրամադրումը և սպասարկումը կիրականացնի անվճար: Մասնավորապես, սահմանվել է քարտերի անվճար սպասարկման հետևյալ կարգը`

– 500 000 – 2 000 000 ՀՀ դրամով ավանդ ներդնելու դեպքում` անվճար կսպասարկվեն VISA Electron, Cirrus/Maestro քարտերը:

– 2 000 001 – 5 000 000 ՀՀ դրամով  ավանդ ներդնելու դեպքում` VISA Electron,Cirrus/Maestro և VISA Classic, Master Card Standard (նաև անհատական ձևավորմամբ քարտ) քարտերի սպասարկումը:

– 5 000 001 և ավել ՀՀ դրամով ավանդ ներդնելու դեպքում` VISA Electron, Cirrus/Maestro, VISA Classic, Master Card Standard (նաև անհատական ձևավորմամբ քարտ), VISA Gold, MasterCard Gold քարտերի սպասարկումը:

Ի դեպ, սահմանված պայմանները կգործեն մինչև ավանդի մարման ժամկետը, ինչպես նաև ավանդի ժամկետի երկարաձգման դեպքում: Կրեդիտային քարտի տրամադրման դեպքում քարտը կարող է տրամադրվել միայն ներդրված ավանդի արժույթով և մինչև ավանդի մարման ժամետը վարկային սահմանաչափով: Դեբետային քարտի տրամադրման դեպքում քարտը կարող է տրամադրվել հաճախորդի կողմից նախընտրելի արժույթով:

Share