Բաժին. Ֆինանսական

«Մի՛ իրականացրու գնումներդ առանց նրա». American Express Cashback

Հայաստանում American Express  քարտերը բացառիկ իրավունքով թողարկող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն American Express Cashback քարտերն այսուհետ կթողարկի նոր՝  յուրօրինակ դիզայնով և փոփոխված պայմաններով:

Այսուհետ Amex Cashback-ի քարտատերերը քարտի ընձեռած հիմնական առավելություններից զատ, հնարավորություն կունենան օգտվելու նաև ապահովագրական ծառայությունների լայն փաթեթից, ըստ որի կստանան՝

  • Գնային տատանումներից ապահովագրություն – AmEx Cashback քարտով գնում կատարելու օրվանից սկսած հաջորդող 30 օրերի ընթացքում, եթե գնված ապրանքը առևտրի մեկ այլ կետում առաջարկվում է ավելի ցածր գնով, ապա քարտատերը կփոխհատուցվի  վճարված սկզբնական գնի և առաջարկվող ցածր գնի միջև եղած տարբերության չափով,
  • Ընդլայնված երաշխիքային ժամկետ – կրկնապատկում է արտադրողի տրամադրած երաշխիքային ժամկետը (առավելագույնը 12 ամիս), եթե այն չի գերազանցում հատուցվող գնումը կատարելու օրվանից 36 ամիսը,
  • Ինտերնետային առաքման երաշխիք – երաշխիքային ծառայությունը գործում է, եթե առաքվող գնումը գողացվել կամ վնասվել է:

Ապահովագրական ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է այստեղ:

American Express համակարգի մյուս՝ American Express Gold քարտի մասին ամբողջ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ American Express Blue քարտի մասին տեղեկատվությանը՝ այստեղ:

Իմացի՛ր ավելին americanexpress.am և acba.am կայքերից կամ զանգահարի՛ր 010319999 հեռախոսահամարին: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Share