Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 12/06/2020

Հունիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 98,715,074 ԱՄՆ դոլար 480.11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 91,548,085 ԱՄՆ դոլար 482.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 18,150,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 482,21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR.  Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,770,104 եվրո 539,60 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 22,374,767 եվրո 546,28 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,098,901,003 ՌԴ ռուբլի 6.91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,066,326,968 ՌԴ ռուբլի 7.06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.4 մլն ԱՄՆ դոլար:

Share