Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 17/06/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.94 դրամով և կազմել 480.33 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.77 դրամով և կազմել 539.51 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 6.88 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.96 դրամով և կազմել 602.09 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 93.48 դրամով և կազմել 26559.59 դրամ: Արծաթի գինն աճել է 4.50 դրամով և կազմել 268.86 դրամ: Պլատինի գինն աճել է 392.90 դրամով և կազմել 12709.56 դրամ:

Share