Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Միացի՛ր մեծ մրցավազքին

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկում է «Միացի՛ր մեծ մրցավազքին» անկանխիկ գործարքներ իրականացնելու արշավ:

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի թողարկած Visa քարտերով կատարել ընդհանուր 300 հազարից մինչև 1 մլն դրամի սահմանում նվազագույնը 30 անկանխիկ վճարում:

Ըստ կատարված վճարումների չափի, հնարավոր է ստանալ՝

  • 300,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝
  • Xiaomi Redmi ապրանքանիշի Power bank,
  • նոթբուքի համար նախատեսված պայուսակ,
  • web տեսախցիկ,
  • 500,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝
  • JBL ապրանքանիշի բարձրախոս,
  • Marshall ապրանքանիշի ականջակալ,
  • նոթբուքի համար նախատեսված ուսապարկ,
  • 1,000,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝
  • AirPods ականջակալ,
  • Samsung Earbuds Plus ականջակալ,
  • JBL ապրանքանիշի բարձրախոս:

Նշված պայմաններով գործարքներ կատարելուց անմիջապես հետո անհրաժեշտ է գրանցվել https://acba.am/visa-promo  հարթակում ՝ նվերներից որևէ մեկն ընտրելու համար: Նվերների քանակը սահմանափակ է:

Քարտից քարտ փոխանցումները, ինտերնետային գործարքները (բացառությամբ հայաստանյան բանկերի կողմից սպասարկվող առցանց հարթակներում կատարված վճարումները), կոմունալ վճարումները, էլեկտրոնային դրամապանակների միջոցով կատարվող գործարքները և բջջային օպերատորների գրասենյակներում կատարվող վճարումները չեն համարվի գործառնություններ:

Անկանխիկ վճարումների կատարումը ոչ միայն խնայում է Ձեր ժամանակը, այլ նաև հեշտ է, արագ ու ապահով:

Բոլորիդ մաղթում ենք հաճելի և շահավետ գնումներ:

Արշավի մյուս մանրամասներն ու բացառությունները՝ այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներով (010 31 88 88, 010 31 99 99) կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեսյբուքյան էջին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Share