Բաժին. Ֆինանսական

Ռուսաստանը թեթևացնում է ՏՏ ընկերությունների հարկային բեռը

Ռուսական «Ведомости» պարբերականը հաղորդում է, որ ՌԴ վարչապետ Միշուստինն առաջարկել է նվազեցնել ՏՏ ընկերությունների ապահովագրավճարները՝ 14%-ից հասցնելով 7-ի, իսկ եկամտահարկը՝ 20-ից 3-ի։

Իշխանություններն առաջարկում են նաև օտարերկրյա հարթակներում գովազդի մշակման ու ծրագրային ապահովման ԱԱՀ-ն վերացնել և հատուկ սուբսիդիաներ ստանալու հնարավորություն տալ։
Ցածր ապահովագրավճարները կնվազեցնեն աշխատակիցների ծախսերը և կբարձրացնեն մրցունակությունը, իսկ եկամտահարկի նվազումը թուլ կտա ռուսաստանյան ՏՏ ընկերություններին վերականգնել այլ իրավասություններ։

Առաջարկվող փոփոխություններն անժամկետ են և նախատեսված են ՏՏ ոլորտի բոլոր ընկերությունների համար։

Իշխանությունները չեն նշում, թե որքան են ծախսելու այս հարկային փոփոխություններին գնալու համար, բայց նրանցից մեկի խոսքով՝ բյուջեում սրա համար համակշռման միջոցներ կան։
Ընթացիկ տարվա հունիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարեց հարկային արտոնություններ սահմանել և աջակցող միջոցառումներ մշակել ՏՏ ընկերությունների համար։

Դեռ ապրիլի վերջին կապի նախարարությունն առաջարկում էր աջակցել ոլորտին և կանխատեսել էր, որ ընթացիկ տարում ՏՏ ոլորտի ընկերությունները չեն կարողանա ստանալ 30 մլրդ ռուբլի շահույթ։

ՏՏ ոլորտի ընկերությունների համար սահմանված արտոնությունների ստացման պայմաններն ու չափանիշները դեռ չեն հրապարակվել, բայց ապահովագրական վճարների արտոնյալ դրույքաչափին անցնելու համար ընկերություններն արդեն կարող են դիմել։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share