Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 26/06/20

Հունիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 84,861,322 ԱՄՆ դոլար 478.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  86,478,337 ԱՄՆ դոլար 481.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 14,450,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 481,26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,544,629 եվրո 536,66 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  19,080,535 եվրո 542,91 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: 

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,398,708,285 ՌԴ ռուբլի 6.88 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,217,639,572 ՌԴ ռուբլի 7.02 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 27.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38 մլն ԱՄՆ դոլար:

 

Share