Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքի եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:  Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի  էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ):

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն  իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ․

  1. առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (ստորագրված և սկանավորված)՝ պարտադիր ստուգելով վճարված գումարի ճշտությունը,
  2. գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալ եռամսյակին վերաբերվող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները

ՀՎՍ վարչության թիվ 1 – hipotek_arabkir@taxservice.am, 011-544-080

ՀՎՍ վարչության թիվ 2 – hipotek_erebuni@taxservice.am, 011-549-103

ՀՎՍ վարչության թիվ 3 – hipotek_kentron@taxservice.am, 011-544-287

ՀՎՍ վարչության թիվ 4 – hipotek_mashtoc@taxservice.am, 011-548-908

ՀՎՍ վարչության թիվ 5 – hipotek_nor-norq@taxservice.am, 011-549-262

ՀՎՍ վարչության թիվ 6 – hipotek_shengavit@taxservice.am, 011-549-308

ՀՎՍ վարչության թիվ 7 – hipotek_ashtarak@taxservice.am, 023-249-474

ՀՎՍ վարչության թիվ 8 – hipotek_armavir@taxservice.am, 023-129-505

ՀՎՍ վարչության թիվ 9 – hipotek_artashat@taxservice.am, 023-539-401

ՀՎՍ վարչության թիվ 11 – hipotek_gyumri@taxservice.am, 031-299-660

ՀՎՍ վարչության թիվ 12 – hipotek_vayoc-dzor@taxservice.am, 028-139-706

ՀՎՍ վարչության թիվ 13 – hipotek_ijevan@taxservice.am, 026-321-582

ՀՎՍ վարչության թիվ 15 – hipotek_abovyan@taxservice.am, 022-259-590

ՀՎՍ վարչության թիվ 16 – hipotek_vanadzor@taxservice.am, 032-279-959

ՀՎՍ վարչության թիվ 18 – hipotek_goris@taxservice.am, 028-459-790

ՀՎՍ վարչության թիվ 19 – hipotek_hrazdan@taxservice.am, 022-371-765

ՀՎՍ վարչության թիվ 20 – hipotek_hvsv20@taxservice.am, 011-544-177

Կից ֆայլով ներկայացվում են դիմումների օրինակելի ձևերը (1-184-Ն հրամանով սահմանված դիմում, 2. 2-278-Ա հրամանով սահմանված դիմում)

Share