Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 03/07/20

Հունիսի 29-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,960,917 ԱՄՆ դոլար 481.22 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 73,079,796 ԱՄՆ դոլար 484.02 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 19,350,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 483,97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,932,601 եվրո 539,31 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 19,317,552 եվրո 545,34 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,578,286,347 ՌԴ ռուբլի 6.83 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,116,731,371 ՌԴ ռուբլի 6.95 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 62.3 մլն ԱՄՆ դոլար:

Share