Բաժին. Ֆինանսական

The Banker. 2020թ. աշխարհի առաջատար բանկերը

The Banker-ը հրապարակել է 2020թ. աշխարհի առաջատար բանկերի ցուցակը։

Առաջին հորիզոնականում է չինական ICBC, որը ցուցակը գլխավորում է 2013թ.-ից։ Երկրորդ հորիզոնականում է China Construction Bank-ը, որը երկրորդ հորիզոնականում է 2014թ.-ից։ Եռյակը եզրափակում է Agricultural Bank of China-ն, որը 2019թ.-ին ևս երրորդն էր։

Չինական բանկերիշքերթը շարունակում է Bank of China, որը երկրորդ տարին անընդմեջ չորրորդն է։

Հինգերորդ տեղում JPMorgan Chase-ն է, վեցերորդ հորիզոնականում է Bank of America-ն։ Wells Fargo-ն յոթերորդն է, ութերորդ տեղում է Citigroup-ը։ Իններորդ հորիզոնական է HSBC-ն, և տասնյակը եզրափակում է Mitsubishi UFJ Financial Group-ը։

Այսպիսով, առաջատար տասնյակում Չինաստանն ու ԱՄՆ ունեն չորսական ներկայացուցիչ, ևս մեկական բանկով ներկայացված են Մեծ Բրիտանիան և Ճապոնիան։

Share