Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 08/07/20

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.74%-ով և կազմել 40.84 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.56%-ով և կազմել 43.25 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 8-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.80%-ով և կազմել 1821.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 3.06%-ով և կազմել 19.21 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.06%-ով և կազմել 883.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 8-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.54%-ով և կազմել 1651.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.52%-ով և կազմել 6197.50 դոլար, կապարի գինն աճել է 2.06%-ով և կազմել 1831.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.18%-ով և կազմել 13465.00 դոլար, անագի գինը նվազել է 0.02%-ով և կազմել 17026.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.88%-ով և կազմել 2107.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.07%-ով և կազմել 16314.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 26067.28 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.78%-ով և կազմել 3169.94 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.44%-ով և կազմել 10492.50 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.97%-ով և կազմել 12494.81 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.24%-ով և կազմել 4981.13 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 6156.16 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 1245.54 կետ:

Share