Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. 2020թ. առաջին կիսամյակում հարկային եկամուտները նվազել են 4.56%-ով

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները

2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ: 2019թ. 712.8 մլրդ դրամ ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4.56%-ով կամ 32.5 մլրդ դրամով։

Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքագրված եկամուտներն աճել են 3.22%-ով կամ 19.4 մլրդ դրամով և կազմել 622.2 մլրդ, իսկ մաքսային մարմնի կողմից հավաքագրված եկամուտները նվազել են 23.07%-ով կամ 37 մլրդ դրամով և կազմել 123.4 մլրդ դրամ:

2020թ. առաջին կիսամյակում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 65.3 մլրդ դրամ գումար, իսկ  2019թ.-ի համադրելի ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել էր 50.4 մլրդ դրամ գումար:

Share