Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 10/07/20

Հուլիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 71,317,655 ԱՄՆ դոլար 484.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 67,422,344 ԱՄՆ դոլար 486.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 13,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 486,86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,806,498 եվրո 544,73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,409,226 եվրո 550,79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

 RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,485,348,293 ՌԴ ռուբլի 6.77 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,388,092,578 ՌԴ ռուբլի 6.89 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 107.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.2 մլն ԱՄՆ դոլար:

Share