Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ նախագահը՝ հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշների մասին

ՊԵԿ նախագահՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է 2020թ. առաջին կիսամյակի ցուցանիշներին:

Առաջին կիսամյակի համար նախատեսված էր հարկային հավաքագրումների այլ ցուցանիշ, սակայն համավարակի տարածման պայմաններում փոփոխության ենթարկվեց: Կառավարության կողմից սահմանվեց առաջին կիսամյակի համար 680,3 մլրդ դրամ հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշ, որը ՊԵԿ-ը բավարարել է ամբողջությամբ:

«Համեմատական ցուցանիշների մեջ 2019թ. առաջին կիսամյակում հավաքագրվել են 712,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչը 32,5 մլրդ դրամով ավել է 2020-ից», – ասում է ՊԵԿ նախագահն ու ներկայացնում ցուցանիշներ, որոնք էական նշանակություն են ունեցել հարկային եկամուտների հավաքագրումների վրա:

«Նախ, 2020-ի հունիսին շահութահարկի մասին օրենքում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված՝ 2020-ի երկրորդ եռամսյակի շահութահարկի գումարն զիջվեց տնտեսությանն, ինչը կազմում էր 32 մլրդ դրամ: Բացի այդ 2020-ի առաջին կիսամյակում ԱԱՀ-ի և հիպոթեքային վարկերի սպասարկման գծով, եկամտահարկի սպասարկման տոկոսների վերադարձների մասով ավելի շատ գումար է վերադարձվել, քան 2019-ին»:

Այնուամենայնիվ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նաև չի ժխտում, որ համավարակն ազդել է հարկային եկամուտների հավաքագրման վրա: Եթե մի շարք հանգամանքներ չխանգարեին, ապա ՊԵԿ-ը կարձանագրեր նույնիսկ մոտ 40-50 մլրդ դրամի գերակատարում, իսկ ինչ վերաբերում է կատարողականին, ապա Հովհաննիսյանը նկատում է՝ թերակատարում չունեն:

Share