Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 22/07/20

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.62%-ով և կազմել 41.96 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.50%-ով և կազմել 44.37 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.50%-ով և կազմել 1867.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.26%-ով և կազմել 22.79 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.69%-ով և կազմել 950.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.24%-ով և կազմել 1686.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.02%-ով և կազմել 6506.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 1821.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 13260.00 դոլար, անագի գինն աճել է 1.32%-ով և կազմել 17695.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 2213.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.43%-ով և կազմել 15498.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 27005.84 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 3276.02 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 10706.13 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.51%-ով և կազմել 13104.25 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.32%-ով և կազմել 5037.12 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.00%-ով և կազմել 6207.10 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.37%-ով և կազմել 1255.10 կետ:

Share