Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 23/07/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.91%-ով և կազմել 41.16 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.01%-ով և կազմել 43.48 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.12%-ով և կազմել 1888.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.26%-ով և կազմել 22.85 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.11%-ով և կազմել 949.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.65%-ով և կազմել 1697.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.07%-ով և կազմել 6510.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 1813.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.79%-ով և կազմել 13498.00 դոլար, անագի գինն աճել է 0.05%-ով և կազմել 17703.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.02%-ով և կազմել 2214.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 15498.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.31%-ով և կազմել 26652.33 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.23%-ով և կազմել 3235.66 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.29%-ով և կազմել 10461.42 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 13103.39 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 5033.76 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 6211.44 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 1261.62 կետ:

Share