Բաժին. Ֆինանսական

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – E-CONVERSE` ԻՆՏԵՐՆԵՏ ԲԱՆԿԻՆԳ

«Կոնվերս բանկը» մեկնարկեց e-Converse ինտերնետ-բանկային ծառայությունը և վերջինիս ներդրման կապակցությամբ մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ հայտարարում է «e-Converse. Ամենուր միասին 24/7» բացառիկ ակցիա:

Ակցիայի շրջանակներում բոլոր մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ անվճար միանալ e-Converse ինտերնետ-բանկային ծառայությանը և ամենուր 24/7 ռեժիմով` աշխարհի ցանկացած կետից` տանը, գրասենյակում, սրճարանում, թե ճամփորդելիս… կառավարել ֆինանսական միջոցները:

e-Converse ինտերնետ-բանկային ծառայության միջոցով հաճախորդը կարող է կատարել.

– փոխանցումներ հաշիվներով (վճարման հանձնարարականների ուղարկում)

– արտարժույթի փոխանակում անկանխիկ եղանակով

– կոմունալ և այլ վճարներ

– միջոցների համալրում ArCa, VISA, MasterCard քարտային հաշիվներին

– ավանդների ձևակերպում ավանդային պայմանագրերի կնքման միջոցով

– վարկերի մարման հանձնարարականների ներկայացում

– հաշիվների մնացորդի և առանձին գործարքների վերաբերյալ քաղվածքների և տեղեկատվության ստացում

– քարտային, վարկային և այլ հայտերի ներկայացում

– բանկին այլ հաղորդագրությունների ուղարկում

Ի դեպ,  e-Converse ինտերնետ-բանկային ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է ունենալ բանկային հաշիվ "Կոնվերս բանկում", հուսալի ինտերնետային կապով հագեցված համակարգիչ և էլեկտրոնային փոստի հասցե:

Share