Բաժին. Ֆինանսական

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՆԱԼԴ ԶԵԼԼԵՐԻՆ

Մայիսի 4-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ընդունեց  KfW բանկի առաջին փոխնախագահ Ռոնալդ Զիլլերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում իրականացվող համատեղ ծրագրերին առնչվող հարցեր:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և KfW բանկի առաջին փոխնախագահ Ռոնալդ Զիլլերը ստորագրեցին նաև Շիրակի և Լոռու մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի II փուլի ֆինանսավորման մասին պայմանագիրը, որն ուղղված է այս մարզերի  ջրամատակարարման և ջրահեռացման խնդրիների բարելավմանը: Ծրագրի II փուլի ֆինանսավորման չափը կազմում է 30 մլն եվրո: Ծրագրի իրականացման արդյունքում  ամբողջությամբ կվերականգնվեն Գյումրի և Վանաձոր քաղաքների ներքին ցանցերը, ինչպես նաև  կվերանորոգվեն ջրամատակարարման նույն  համակարգից սնվող  հարակից գյուղերի  ներքին ցանցերը, կվերականգնվեն օրվա կարգավորիչ ջրամբարները, մայր ջրատարները և ջրաղբյուրները, կիրականացվի ճնշումային գոտիավորում և կապահովվի ջրաչափումը` ջրաղբյուրից մինչև սպառող:

Share