Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 31/07/20

Հուլիսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 89,282,513 ԱՄՆ դոլար 483.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  87,380,982 ԱՄՆ դոլար 485.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 13,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 485,50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,649,091 եվրո 565,14 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,695,376 եվրո 571,54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

 RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,168,996,709 ՌԴ ռուբլի 6.66 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,248,407,137 ՌԴ ռուբլի 6.76 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.5 մլն ԱՄՆ դոլար:

Share