Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. զգալի նվազել է պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների հանդեպ՝ կազմելով 69,4 մլրդ դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69,4 մլրդ դրամ:

Կոմիտեն հայտնում է, որ այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Ընդ որում, իրական գերավճարը  (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել է բիզնեսի հիմնական դժգոհության թեման, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ: Մնացած 62,8 մլրդ դրամը վերաբերում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի դեբետային գումարներին, որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից:

Համեմատության համար ներկայացվում է վերջին 3 տարիների տարվա սկզբի դրությամբ համադրելի տվյալները՝

01.01.2018թ. – Ընդամենը՝ 274,1 մլրդ դրամ, Իրական գերավճար` 126,6 մլրդ դրամ,  Դեբետային գումար՝ 147,5 մլրդ դրամ։

01.01.2019թ. – Ընդամենը՝ 169,2 մլրդ դրամ, Իրական գերավճար` 22,8 մլրդ դրամ,  Դեբետային գումար՝ 146,4 մլրդ դրամ։

01.01.2020թ. – Ընդամենը՝ 79,6 մլրդ դրամ, Իրական գերավճար` 8.9 մլրդ դրամ,  Դեբետային գումար՝ 70,7 մլրդ դրամ։

01.08.2020թ. – Ընդամենը՝ 69.4 մլրդ դրամ, Իրական գերավճար` 6.6 մլրդ դրամ,  Դեբետային գումար՝ 62.8 մլրդ դրամ։

Share