Բաժին. Ֆինանսական

ՅՈՒՆԻԲԱՆԿ – ՆՈՐ ԱՎԱՆԴ «ՀԱՄԱԼՐՎՈՂ»

Ս.թ. մայիսի 27-ից «Յունիբանկ»-ը կընդունի  նոր ժամկետային ավանդ` համալրման հնարավորությամբ: «Համալրվող» ավանդ ներդրած ավանդատուներին  ընձեռվում է ավանդի գումարի համալրման հնարավորություն, բացառությամբ ավանդի ժամկետի վերջին երեք ամիսներին: Ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում կատարված համալրումների  հանրագումարը չի կարող լինել ավելի, քան  ավանդի սկզբնապես ներդրված գումարի կրկնապատիկը:

«Համալրվող» ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 11%` գումարը ՀՀ դրամով  ներդնելու դեպքում եւ 7% տարեկան` ԱՄՆ դոլարով ներդնելու դեպքում: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ամսական կամ ավանդի գործողության ժամկետի վերջում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար, առավելագույն ժամկետը` 365 օր: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է պլաստիկ քարտ եւ UNIPAY կոմունալ վճարումների համակարգի քարտ:

«Համալրվող» ավանդ ներդրած հաճախորդներին ընձեռվում է նաեւ ավանդի գրավով օվերդրաֆտի (վարկային միջոցների) ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:
2010թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով «Յունիբանկ»-ը ժամկետային ավանդների գծով ՀՀ բանկային համակարգում կրկին առաջատարի դիրքում է: Բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 73,7 մլրդ դրամ, որից 48 մլրդ դրամը` ֆիզիկական անձանց ավանդներն են:

«Յունիբանկ»-ի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք  զանգահարել բանկի «թեժ հեռախոսակապ»-ի կենտրոն 85-80 հեռախոսահամարով  կամ այցելել բանկի 33 մասնաճյուղերից մեկը: «Յունիբանկ»-ի ինտերնետային կայքի հասցեն է` www.unibank.am:  

Share